Պատմություն

Վ.Զատիկյանի անվան հ.90 հիմնական դպրոցի պատմությունը

1936 թ.  Մալաթիա —  Սեբաստիա   համայնքի  մի   գողտրիկ   անկյունում  է հիմնադրվել 

 հ.90   դպրոցը,  որ   2000թ-ից  կրում   է   արցախյան  շարժման   հերոսամարտիկ,    Մալաթիա-   Սեբաստիա   համայնքի  առաջին  թաղապետ,  Ազգային   ժողովի    պատգամավոր   Վահան    Զատիկյանի     պանծալի      անունը,   ով  նույնպես   եղել   է  

այս   դպրոցի    սանը:

Դպրոցը   տարիներ  շարունակ  տվել   է  լավագույն   շրջանավարտներ:  Նրանցից   շատերը  այժմ    զբաղեցնում  են   բարձր  պաշտոններ  և  մեծ   պատասխանատվությամբ    լուծում  են  իրենց   առջև    դրված   խնդիրնեերը`  հանուն  մեր   երկիր  լուսավոր   ապագայի …

Դպրոցի   անվանակոչությունից   հետո   դպրոցը  հիմնանորոգվեց   Զատիկյան  ընտանիքի  միջոցներով:  Այդպես   լինում   է   միայն    հեքիաթներում,   երբ  կախարդական    փայտիկի    օգնությամբ  հրաշք   է   կատարվում:     Երբեմի    անշուք    դպրոցը    այսօր    հիացնում    է  շատերին:  Յուրաքանչյուր     այգաբացին   իր   հյուրընկալ   և   ջերմ    դռներն   է   բացում    դպրոցը   երեխաների   առջև:  Զանգի   ղողանջի    հետ    նրանք    մտնում   են   դպրոց , և   սկսվում   է   նրանց   առօրյան:    Առօրյա,   որը   գրեթե  չի    կրկնվում:   Երբ    հնչում  է    զանգը,  փակվում   են    դռները,  և   երեխաներ   հայտվնում  են  տարբեր   աշխարհներում:  Այստեղ   են  առնում   հայրենասիրության   առաջին   դասերը,  այստեղ   են   լսում   մեր   կարկառուն   գրողների   մասին,  ապրում   հերոսներով,  հուզում  և  հազվում:

  Դպրոցում   բոլոր  գիտեն   իրենց  անելիքը:  Պատասխանատվություն   և  պարտականություն….

Սրանք  այն   հատկանիշներն   են,  որոնք   թե ´   ուսուցիչներին  և  թե ´  աշակերտներին   փոխանցվում  է   դպրոցի    տնօրենի   կողմից,  ով     ջանք   ու   եռանդ   չի   խնայում  ,ով  ապրում      է   դպրոցով :   Նա   իր   խորհուրդներով   և   բարի   ժպիտով   ուղեկցում  է ամենքին:

Ձեր   բարի   գործով   դուք   հաստատում   եք  ,

Որ  հենասյուն  եք   այսօր  մեզ  համար  ,

Եվ  մենք   իրավամբ  կարող  ենք  ասել. 

Տիկին   փափկասուն   Հայոց   աշխարհի….

Մենք   սիրում   ենք  մեր   դպրոցը`  հույսի,  լույսի   և   ջերմության   դպրոցը…

Դպրոցի   յուրաքանչյուր   աշակերտ    հպարտ  է ,  որ  այս   դպրոցի   սանն  է….