Շնորհավոր ծնունդդ, Համո՛ Սահյան…

«Ինձ բացակա չդնենք» խորագիրն էր կրում գրական-երաժշտական ցերեկույթը, որը VII Ա դասարանի
աշակերտների հետ կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Ալեքսանյանը: Այն նվիրված էր Համո Սահյանի ծննդյան տարելիցին: Իբրև մեծություն` Համո Սահյանը միշտ էլ փայլել է մեր պոեզիայի երկնակամարում և անշեջ հրով ևս մեկ անգամ ապացուցել, որ յուրաքանչյուր բանաստեղծ աշխարհը նորից է արարում իր քնարերգությամբ, նորից ու յուրովի: Համո Սահյանի ստեղծագործությունը ամբողջություն է, ուր շերտ առ շերտ հյուսված ու դասված են բանաստեղծի խոհերը: Նա միշտ կարծել է, որ պոեզիան է իրենը և ոչ ինքը` պոեզիայինը: Համո Սահյանի խոսքը մեր երթի համար օրհներգ է,
իսկ նրա գործը մեր դրոշի ճիշտ պատկերն է դարձել:

Շնորհավոր ծնունդդ, Համո՛ Սահյան…