Գարնանամուտ, սպորտլանդիա

Նպատակ ունենալով դպրոցականի առողջ ապրելակերպը, ֆիզիկական պատրաստակամությունը, ներգրավելը սպորտին: Թիվ 90, 116 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայըի ուսուցիչների նախաձեռնութըամբ անցկացվեց “Գարնանամուտ” խորագրով սպորտլանդիան՝5-րդ և 6-րդ դասարաններիաշակերտների մասնակցությամբ: Կազմվեց ծրագիր, խաղացանց, ժամկետ, անցկացման վայր: Միջոցառմանը հրավիրվեցին վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի առաջատար մասնագետ, շրջանի սպորտի պատասխանատու ԽՍՀՄ սպորտի վարպետ Ներսես Մանուչարյանը, համայնքի ԵԿՄ-ի ջոկատի պատանիները, երկու դպրոցի տնօրենները, ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մեթոդիստն ու ուսանողները:Մինչև մրցման անցկացնելը, մանանակիցները ծաղիկներ դրեցին Վահան Զատիկյանի կիսանդրու առջև, այցելեցին թանգարան, որից հետո սկսվեց միջոցառումը, որը վերածվեց իսկական տոնակատարության: Հանդես եկան նաև դպրոցների պարային խմբերը: Միավորները 67-66 հաշվով հաղթեց h.90 դպրոցը, արժանանալով վարչական շրջանի կողմից սահմանված գավաթին: Բարեմաղթանքներով, գովեստի և շնորհակալական խոսքերով ելույթ ունեցան տնօրենները, ներկայացուցիչները: Բոլորը հիացած ու ոգևորված էին: