Պարի միջազգային օր

Վահան Զատիկյան անվան հ.90 հիմնական դպրոցում` միջոցառում էր նվիրված պարի միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի III-VIII դասարանի աշակերտները` պարուսույց Լաուրա Պողոսյանի նախաձեռնությամբ: Ժողովրդական և ազգագրական պարերին հաջորդում էին թ`ե եվրոպական և թ՝ե լատինաամերիկյան պարային համարներ: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ և ազգագրական երգեր: Դահլիճում տիրում էր տոնական և բարձր տրամադրություն: